Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը». Անի Սամսոնյան

429
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 10:36
«Այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է. «Այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում:

Այդ հանդիպման լուրը հրապարակվելուց հետո մարդկանց մոտ տպավորություն կա, որ դա պետք է լինի դարակազմիկ մի հանդիպում և այդտեղ պետք է միանգամից լուծվեն բոլոր հարցերը: Իհարկե, այդպիսի սպասումների համար բարենպաստ մթնոլորտ են ստեղծում նաև մեդիան և քաղաքական դաշտը՝ «բա վերջը ինչ եղավ» տարատեսակ հարցադրումներով, որն առաջացնում է գերագնահատված ակնկալիքներ, հետո՝ հանգեցնում խորը հիասթափության:

Սրա մեջով մենք արդեն 30 տարի անցնում ենք, բայց հիմա ժամանակն է, որպեսզի որպես հանրություն սովորենք գոնե արտաքին քաղաքական հարցերի շուրջ անիմաստ էմոցիաներ չկուտակել և հետո դրանք բարկությամբ չպարպել: Համբերություն և խոհեմություն բոլորիս»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան