Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.

«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ծրագրի հաջորդ մասը»․ Ոսկան Սարգսյան

287
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 03:06
«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ծրագրի հաջորդ մասը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԱԹԱՓԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ
2018-ին դրսի հզոր ուժերի, ներսի գործակալների միջոցով, Սերժ Սարգսյանի թողտվությամբ կամ մասնակցությամբ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց դրսի այդ կենտրոնների առաջադրանքը՝ Արցախի մեծ մասը հանձնեց Ադրբեջանին, մնացած մասը՝ Ռուսաստանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ծրագրի հաջորդ մասը՝ հայաթափել Հայաստանը, դրա համար նա քանդում է պետական ինստիտուտները, կադրային անհեթեթ նշանակումներ անում, պերմանետ պատերազմի պայմաններում պետական բյուջեն մսխում պարգևատրումների, մեկ անձից հրատապ գնումների և այլնի վրա; Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով հուսալքում, հայաթափում է Հայաստանը, նա հայ ազգի համար ավելի վտանգավոր է, քան Ալիևն ու Էրդողանը միասին վերցրած։ Գնացեք «Զվարթնոց» օդանավակայան և Հայաստանից հեռացողներին հարցրեք՝ նրանք կվերադառնա՞ն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան