Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է». Տաթևիկ Հայրապետյան

281
Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 02:06
«Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է, քանի որ Հայաստանում չկա և չի էլ եղել պատերազմի օրակարգ: Հայաստանի ոչ մի ղեկավար չի արել ռազմատենչ կամ ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ՝ ի տարբերություն Ալիևի:
Այսօր խորհրդարանում գտնվող որևէ ուժ պատերազմի օրակարգ չի սպասարկում, բոլորն ընդունում են, որ նոյեմբերի 9–ի հրադադարը փոփոխության ենթակա չէ: Չկա պատերազմի օրակարգ այսօր, դրա համար «խաղաղության դարաշրջանի» մասին օրակարգը կեղծ է: Նիկոլ Փաշինյանը չի դնում բովանդակություն խաղաղության օրակարգի մեջ, չի նշում, թե ինչ պայմաններով է պատրաստ գնալ խաղաղության Բաքվի հետ: Ադրբեջանը ևս խոսում է խաղաղության մասին՝ դնելով իր պայմանները»: