ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
![]() Եվրոմիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014 թվականի հուլիսին «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների համար»։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Խորհուրդը որոշել է 6 ամսով (մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը) երկարաձգել սահմանափակումները, որոնք ուղղված են «ռուսական տնտեսության կոնկրետ հատվածներին»։ Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը երկարաձգել էր Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Անցյալ տարվա դեկտեմբերին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցները ծանր կլինեն նաև Եվրոմիության համար։ Ուստի ոչ ոք չի ցանկանում ընդունել նման որոշում, նշել էր նա։ Միևնույն ժամանակ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի։ 2014 թվականի մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։ Նույն թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և Ղրիմի միացման հետ։ Սահմանափակումները բազմիցս ընդլայնվել և երկարացվել են։ Որոշ ռուս պաշտոնյաների մուտքը ԵՄ արգելվել է, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, մտցվեցին առևտրային, ֆինանսական և ռազմական սահմանափակումներ։ Ի պատասխան՝ Ռուսաստանն արգելեց մի շարք եվրոպական պարենային ապրանքների ներմուծումը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
