Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

298
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 21:18
Վարդենյաց լեռնանցքում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։