Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ». Արայիկ Հարությունյան

321
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 21:06
«Արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ». Արայիկ Հարությունյան

Նախագահ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես բանակաշինության, այնպես էլ զինվորական անձնակազմի սոցիալական խնդիրները գտնվում են ԱՀ Կառավարության ուշադրության կենտրոնում, և արվելու է ամեն ինչ, որպեսզի Հանրապետությունում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ: