Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

«Մեծ քաղաքականության մեջ հրապարակային հայտարարությունները միշտ չէ, որ արտացոլում են իրերի իրական դրությունը»․ Հ․ Բադալյան

314
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 22:00
«Մեծ քաղաքականության մեջ հրապարակային հայտարարությունները միշտ չէ, որ արտացոլում են իրերի իրական դրությունը»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թերևս պատահական չէ ժամանակագրությունը, որ Ալիևը Ղազախստանի դեպքերի ֆոնին հավաքում է հեռուստաընկերությունների ու տալիս թեմատիկ առումով լայն, և ինչը հատկանշական է՝ միաժամանակ արտաքին ընդգծվածությամբ «հոխորտալից» ասուլիս:
Ալիևի «հոխորտանքը» իհարկե մատնում է տեղի ունեցողի հանդեպ անհանգստությունն ու վախը: Ղազախստանը տեղի ունեցավ ամերիկա-ռուսական «խիտ» բանակցությանը զուգահեռ: Այդ բանակցությանը կարծես թե դիրքերը անզիջում են, կողմերի՝ միմյանց ներկայացվող պահանջները փոխադարձաբար մերժվող: Բայց, Ալիևն, օրինակ, ընդհանրապես, համաշխարհային վիճակի մասին մի բավականին ուշագրավ բան է ասում՝ «հրապարակային խոսքերը չեն համապատասխանում գործերին»:
Մեծ քաղաքականության մեջ հրապարակային հայտարարությունները միշտ չէ, որ արտացոլում են իրերի իրական դրությունը: Եվ ավելին, հաճախ դրանք ունեն շատ ավելի առարկայական քննարկումները ավելորդ արտաքին աղմուկից պաշտպանելու նպատակ:
Ըստ այդմ այն, որ ԱՄՆ ու Ռուսաստանը հայտարարում են անզիջում դիրքերի մասին, դեռ չի նշանակում իրական ռեժիմում որոշակի լռելյայն պայմանավորվածությունների բացառում: Իսկ սա անհանգստացնում է Ալիևին, որովհետև Ղազախստանը նրա մոտ կարող է առաջացնել որոշակի ուղղություններոով պայմանների դիմաց Ռուսաստանին հետխորհրդային որոշ հատվածներում Ռուաստանին տրվող «քարտ-բլանշի» հնարավորություն:
Կրկնեմ, դա հավանականություն է, հնարավոր տարբերակ, սցենար, այլ ոչ պնդում: Բայց, ի վերջո, պարզ է, որ այդօրինակ տրամաբանությամբ ընթացքի պարագայում այդ մասին չեն լինելու բաց հայտարարություններ:
Այստեղ է թերևս Ալիևի տագնապն ու «հոխորտանքի» մոտիվը: Մի կողմից թույլ չտալ, որ Ադրբեջանի հանրության շրջանում լինի կենտրոնացում ներքին հարցերի վրա, մյուս կողմից՝ այդ «հոխորտանքով» արտաքին խաղացողների ուշադրություն հրավիրել իր վրա՝ սակարկության մեջ մտնելու ակնկալիքով:
Ավելորդ է ասել, իհարկե, որ Ալիևի այդ խնդիրները որևէ կերպ չեն կարող «փափուկ բարձ» դառնալ Հայաստանի համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան