Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին

276
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 19:00
Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին

Ադրբեջանցիներն առևանգել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնեց համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը։
«Ռուս սահմանապահներին արդեն իսկ տեղյակ են պահել դեպքի մասին, և բանակցություններ են վարում նրան հետ բերելու ուղղությամբ»,- ասել է Բաղդագուլյանը։
Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16։00-16։30-ի սահմաններում, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Ադրբեջանցիները քշել–տարել են նաև հովվի հոտը։