Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

675
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 14:49
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ

Այսօր՝ հունվարի 13-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Ս. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբանները պնդում են, որ Ս. Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ