Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

Մինչև 5,5 մլն դրամ կհատկացվի զոհվածների ծնողներին՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար

176
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 13:24
Մինչև 5,5 մլն դրամ կհատկացվի զոհվածների ծնողներին՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: «Շահառուները կկարողանան առավել մատչելի պայմաններով օգտվել փոխնակ մոր կամ դոնորական ծառայություններից. անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝

* փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100%-ը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,

* դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100%-ը, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամը»,- նշված է տեքստում: