Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

ԿԳՄՍ նախարարը՝ Սյունիքի և Արագածոտնի մարզպետների «կեղծ դիպլոմների» մասին

175
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 13:06
ԿԳՄՍ նախարարը՝ Սյունիքի և Արագածոտնի մարզպետների «կեղծ դիպլոմների» մասին

«Որևիցե կեղծիքի մասին խոսք չկա, ինչո՞ւ եք այդ նյութն էդպես տարածում, խոսքն այն մասին է, որ այդ բուհը հավատարմագրված չի, բայց դա չի նշանակում, որ փաստաթուղթը կեղծ է: Հարց տալուց առաջ օրենսդրական դաշտն ուսումնասիրեք, ժամանակագրական շրջանն ուսումնասիրեք, նոր եզրահանգումներ արեք»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով հրապարակումներին, ըստ որի՝ Սյունիքի մարզպետի դիպլոմը կեղծ է:

Ավելի վաղ հոդված էր հրապարակվել Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: «Պարոն Պետրոսյանը կյանքն է դրել մեր երկրի, ժողովրդի համար, դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի. ո՞վ ասեց՝ կեղծ ա. կեղծ չի՛»,- հավելեց նախարարը:

Կառավարության անդամների ճեպազրույցները