Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

Արցախի ՔԿ-ն՝ Թաղավարդ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

168
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 12:36
Արցախի ՔԿ-ն՝ Թաղավարդ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է. «ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ Նախաքննությունը շարունակվում է»: