Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

«Ռուս խաղաղապահների առկայությունը խնդիրը չի լուծում»․ Նինա Կարապետյանց

146
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 12:18
«Ռուս խաղաղապահների առկայությունը խնդիրը չի լուծում»․ Նինա Կարապետյանց

Ինչպես արդեն հայտնել ենք, մի խումբ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների անդամներ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վերջին օրերին սահմանին ռազմական գործողությունների հետ կապված։

«Էն համակարգերը, որտեղ մենք ներգրավված ենք՝ նույն ռուսական խաղաղապահների առկայությունը, խնդիրը չի լուծում, որովհետև մենք չենք ստանում ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ռուսական արձագանքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանը համարում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է նոր մեխանիզմներ, նոր գործընթացներ քննարկել՝ ինչպես, օրինակ եվրոպական խաղաղապահ զորերի ներգրավման հարցը։