Երևան`   -5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ.

«Դո՛ւրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից, ի վերջո՝ այդ մարդկանց մեծ մասը ձեր ընտրողներն են եղել». Վահան Թումասյան

329
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 22:36
«Դո՛ւրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից, ի վերջո՝ այդ մարդկանց մեծ մասը ձեր ընտրողներն են եղել». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրում է. «Վաղվանից ջերմաստիճանը կրկին կտրուկ նվազելու է։
Դիմում եմ Հայաստանի, Շիրակի մարզի և Գյումրու քաղաքի իշխանություններին։ Դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից, օգնենք ցուրտ կացարաններում, անլույս ու առանց ջեռուցման միջոցի մնացած մարդկանց։ Կանխեք ցրտահարության դեպքերը, հավատացեք բոլոր նման դեպքերը չեք կարողանալու տկնթաղ անել։
Ի վերջո հիշեք, որ այդ մարդկանց մեծ մասը ձեզ հավատացել են, ձեր ընտրողներն են եղել։
Միայն մեր վրա հույս մի դրեք, չունենք այդքան հնարավորություն և միջոցներ․․․ մի փոքր մարդ եղեք»:

Աղբյուրը`   Վահան Թումասյան