Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

«Շախմատային լեզվով` նրա մոտ ցայտնոտային վիճակ է». Սուրեն Սուրենյանց

189
Հինգշաբթի, 13 հունվարի, 2022 թ., 17:00
«Շախմատային լեզվով` նրա մոտ ցայտնոտային վիճակ է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ալիևի հոխորտանքի պատճառը. նախօրեին Ադրբեջանի կազմակերպած ռազմական ավանտյուրայի նպատակն Ալիևի երեկվա ասուլիսի քարոզչական նախապատրաստումն էր։ Ղազախական իրադարձություններից հետո Ալիևի «հաղթական» հարձակման թիրախը դարձավ ոչ միայն ՀԱՊԿ-ը, որի չեզոքության հարցը նա վաղուց լուծել է, այլ նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ը։ Ալիևը շտապում է ֆորմալիզացնել իր երկրի հաղթանակը 44-օրյա պատերազմում, շախմատային լեզվով՝ նրա մոտ ցայտնոտային վիճակ է, բայց նա հոխորտում է, որովհետև վստահ է, որ շախմատի տախտակի մյուս կողմում՝ իր հայաստանյան գործընկերը, շախմատից ոչինչ չի հասկանում»։