Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

«Սա ի՞նչ էր՝ պաշտպանիչ վահան, որ նրան չե՞ն պաշտոնազրկի»․ Ա․ Ղևոնդյան

152
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 23:24
«Սա ի՞նչ էր՝ պաշտպանիչ վահան, որ նրան չե՞ն պաշտոնազրկի»․ Ա․ Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Շաբաթներ առաջ մամուլում ու կարծես ոչ այդքան անհիմն լուրեր էին տարածվում, որ ՀՀ Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվելու։ Հիշեցնեմ, որ նա այն պետ․ չինովնիկն է, ով սանկցիա կարող է տալ ՀՀ գործող վարչապետին կամ ՀՀ պետական բարձրագույն մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ քր․ գործ հարուցելու վերաբերյալ։
Այսօր լուր տարածվեց, թե Ա․ Դավթյանին ՌԴ նախագահ Վ․Վ․ Պուտինի հրամանով մեդալ է շնորհվել․ հիմա սա ի՞նչ էր՝ պաշտպանիչ վահան, որ նրան չեն պաշտոնազրկի, միգուցե նոր, առավել բարձր պաշտոնի տեղափոխելու ազդակ (իհարկե բարդ է հասկանալը, թե ուր են տեղափոխելու, բայց դե), թե թոշակի ուղարկելու ուղեգիր (մարդը, ով ենթադրելի հարյուրավոր հատորներով գործեր ունի ներկաների ու նախկինների վրա, դժվար ուղարկվի թոշակի)։
Իսկ թեմայից դուրս՝ երկրում իշխանափոխություն, իհարկե, կլինի, բայց ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկը «ինձ հուշում է», որ իշխանության կգա լիովին նոր՝ հավաքական ու հիբրիդային թիմ, իհարկե, եթե մինչ այդ պատերազմ չսկսվի»։

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան