Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

163
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 22:54
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը, ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: