Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ.

«Անգամ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական ներուժը». Ալիև

161
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 22:42
«Անգամ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական ներուժը». Ալիև

Այսօր տեղական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևն անդրադարձել է հայկական քաղաքական ղեկավարության կողմից բազմիցս քարոզվող խաղաղության պայմանագրին ու դրան իբրև թե հաջորդող խաղաղության դարաշրջանին: «Անգամ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր ռազմական ներուժը»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը: Նա բացատրել է, որ իբրև թե Հայաստանի համար խաղաղության ցանկացած պայմանագիր ուղղակի հասարակ թուղթ կարող է լինել: