Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ». Ալիև

159
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 22:30
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ». Ալիև

Այսօր տեղական հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևնասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այս հակամարտությունը լուծված է:

Նա Մինսկի խմբի վերաբերյալ իր խոսքը համեմել է հեգնանքով. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30 տարին, հավանաբար զբաղված են այդ միջոցառումների նախապատրաստմամբ։ Կատակը մի կողմ, կարծում եմ, որ իրենք իրենց համար օրակարգ պետք է կազմեն:

Այն, ինչ նրանք չպետք է անեն, ես կարող եմ ասել: Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք նրանց փոխարեն լուծեցինք այս խնդիրը: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, դրանով է պայմանավորված», - ասել է Ալիևը:

Նա նշել է, թե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ «Իմ դատողությունները վկայում են դա։ Վերջին շրջանում հատկապես սրվել են հարաբերություններն այս երկրների միջև, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ։ Համենայն դեպս, նրանց ակտիվության նման ցածր մակարդակը մեզ բոլորովին չի անհանգստացնում, կամ գուցե հակառակը: Սկզբունքորեն, 30 տարվա աշխատանքային ստաժ, նրանք թոշակի շեմին են: Ուստի մաղթում եմ նրանց երկար կյանք և քաջառողջություն»,- հեգնել է Ալիևը: