Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Տիկին Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով»․ պաշտպան

179
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 19:24
«Տիկին Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով»․ պաշտպան

Ոստիկանությունից դուրս գալուց հետո ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ ներսում քննչական գործողություններ են կատարվել․ «Տիկին Ադիբեկյանն այսուհետ կասկածյալ է՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Խափանման միջոց կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին։ Ըստ էության, մեզ առաջարկվեց ցուցմունք տալ, մենք հրաժարվեցինք։ Ունենք կասկածներ, որ տիկին Ադիբեկյանը շուտով այս գործով մեղադրալի կարգավիճակ ձեռք կբերի»։

Հիշեցնենք՝ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսօր հրավիրվել էր Ոստիկանություն։ Պատճառը՝ հոկտեմբերի 7-ին «Ֆեյսբուք»-ում կատարված գրառումն էր։