Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու դստերը

354
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 19:12
70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու դստերը

Հունվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։