Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այդ գրառմամբ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում եղած բառամթերքը»․ ադրբեջանագետը՝ ոստիկանություն հրավիրվելու պատճառների մասին

327
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 18:54
«Այդ գրառմամբ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում եղած բառամթերքը»․ ադրբեջանագետը՝ ոստիկանություն հրավիրվելու պատճառների մասին

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսօր հրավիրվել է Ոստիկանություն։ Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրել է իրեն ոստիկանություն հրավիրելու պատճառները՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 7-ին գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ում, ինչի հետ կապված՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը գնացել է իրենց տուն՝ ցուցմունք վերցրելու։ «Այդ գրառմամբ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում եղած բառամթերքը՝ իր համախոհների ու թիմակիցների հասցեին։

Պարզապես ուզում եմ նշել, որ մարդիկ, որոնք անպատվություն են բերել մեր գլխին և շարունակում են անպատիվ քայլեր կիրառել հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, զոռբայությամբ և ապօրինի տեսքով փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել»,- ասել է ադրբեջանագետը։

«Այդ գրառմամբ ես ցիտել եմ Նիկոլ Փաշինյանի գրքում եղած բառամթերքը»․ ադրբեջանագետը՝ ոստիկանություն հրավիրվելու պատճառների մասին