Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.

«Շատ մեծ հարց է, թե արդյո՞ք Հայաստանով չեն փորձի կազմակերպել որևէ ծուղակ». Հակոբ Բադալյան

165
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 17:36
«Շատ մեծ հարց է, թե արդյո՞ք Հայաստանով չեն փորձի կազմակերպել որևէ ծուղակ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հիմալ էլ գեներացվում է մի մտայնություն, թե Ղազախստանում, առաջ անցնելով Թուրքիայից, Ռուսաստանն ուր որ է անխուսափելի ցավոտ հարված կհասցնի Ադրբեջանին ու Թուրքիային՝ իրարից պոկելու համար:

Նախ՝ ընդհանրապես անհասկանալի է այս մտքից վատ քողարկված ոգևորության պատճառը, որովհետև շատ մեծ հարց է, թե արդյո՞ք հենց Հայաստանով չեն փորձի կազմակերպել որևէ ծուղակ: Բայց, դրանից բացի կա այլ հանգամանք կամ հանգամանքներ:

Էն, որ Ռուսաստանը կուզի այդպես, ուզում է, իհարկե, անկասկած է, ընդ որում՝ Ղազախստանից շատ առաջ էր դա անկասկած: Բայց մի բան է այն, որ Ռուսաստանը դա կուզի, մի բան է՝ կանի՞: Իսկ անելու հարցում ուզելը շատ-շատ քիչ է, չնայած մի բրազիլացի գրող մի ամբողջ սերնդի փորձել էր համոզել հակառակը: Բայց բոլոր դեպքերում, թեև ամեն ինչ սկսում է ցանկությունից, բայց շատ-շատ բան էլ ավարտվում է հնարավորությունների փուլում, նպատակահարմարությունների փուլում և այլն:

Իսկ մինչ հայաստանյան որոշակի շրջանակներում «ղազախական կաթսայի» միջից ոգևորությամբ դուրս է բերվում «ռուսական հաղթանակը», Ռուսաստանն իր հաղթանակի միջից անկասկած տեսնում է, թե ինչպես Չինաստանն իր մոտ հրավիրում Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներին, որոնք խոշոր հաշվով կենտրոնասիական ռեգիոնում «պարտված» կողմում են»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան