Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն»․ Վահան Քերոբյան

615
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 13:12
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն»․ Վահան Քերոբյան

«Գիտեք, որ ես անձամբ կողմնակից եմ եղել արգելքի երկարացմանը, բայց Կառավարությունը միասնական այսպիսի որոշում է կայացրել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման արգելքի վերացմանը, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին, թե արդյոք այն կապված է խաղաղության դարաշրջանի բացման հետ Քերոբյանն ասաց․ «Ես շատ ցավում եմ մեր զոհված տղաների համար, բայց պետք է հաշվի առնել, որ էսպիսի կոնֆլիկտներ եղել են երեսուն տարիների ընթացքում, և թուրքական ապրանքների ներկրումը միաժամանակ բաց է եղել»։

Քերոբյանի խոսքով՝ Կառավարություն ամեն ինչ անում է, որ զոհեր չլինեն և հաստատվի երկարատև խաղաղություն Հայաստանի համար ընդունելի պայմաններով։