«Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «ՀՀ արևելյան սահմանին առկա իրադրության և դրա մասշտաբների հնարավոր ընդլայնման հավանականությունը կհստակեցվի, եթե հայտնի դառնա, թե Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում ինչպիսի նախապատատրաստական աշխատանքներ է իրականացնում, արդյո՞ք առկա է զորքերի տեղաշարժ և զինտեխնիկայի կուտակումներ։ Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաստատեց մեր երրորդ զինծառայողի զոհվելու փաստը՝ տեղեկացնելով, որ ունենք նաև 2 վիրավոր։ Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին մարսելու եվրասիական տարածաշրջանում իրենց հավակնությունների արգելակումը, պարզ էր։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները, իրավիճակի հանգուցալուծմանը ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը տարածաշրջանում որոշակի խմբագրումներ մտցրեցին առկա իրողություններում։ Հայաստանի իշխանությունների կեցվածքը, պարտվողական դիրքն ու զիջելու պատրաստակամությունը մեր երկիրը ռեգիոնում թույլ օղակ է դարձրել և արդյունքում նույնիսկ մեզ չվերաբերող հարցերի հանգուցալուծման պայմաններում Հայաստանը մշտապես տուժողի կարգավիճակում է։ Նիկոլ Փաշինյանը պարտության, նվաստացման և ստորացման խորհրդանիշ է, ում ներկայությունը ներկայիս կարգավիճակում նորանոր պարտություններ է բերելու»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00