Սուրեն Պապիկյանն անցել է գործի. նոր նշանակումներ ու ազատումներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում: Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
|
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00