«Ղազախստանը կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել ռուսական աշխարհի ազդեցության գոտի». Սուրեն Սարգսյան
Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստը. ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին: 1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես՝ ամեն ինչ դրան է գնում), ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ, հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկայևն ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն: 2. Գոնե այս պահին Ղազախստանը, ըստ էության, կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես՝ թուրքիայի դիրքավորումը պանթուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին): Բնականաբար, նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես՝ թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան): 3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի: Ի դեպ, ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես՝ Չինաստանի նախագահի ուղերձը): Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00