«Դատարանը վճռեց դադարեցնել ինձ կալանքի տակ պահել»․ Սևան Նշանյան
![]() Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հունաստանի դատարանը վճռել է դադարեցնել իրեն կալանքի տակ պահել։ Նա շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար: «Դեսպանը օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը՝ առանց որևէ պայմանների և առանց որևէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը: Նիշանյանի խոսքով՝ հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում: Ավելի վաղ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակացրել էր, որ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացն ու խնդիրը կարգավորելու նպատակով։ Հիշեցնենք՝ Սևան Նշանյանն ապաստան էր ստացել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից: Նշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Աղբյուրը` Սևան Նշանյան |
«Ռուսական այլընտրանքը մեզ համար թուրքական լծի տակ հայտնվելն է». Անդրանիկ Թևանյան
15402:06«Հայաստանի վրա իրական իշխանություն ձեր պաշտելի Պուտինն ունի միայն»․ Թորոս Ալեքսանյան
19201:06«Սերժն ասում էր՝ մի բզբզացեք, հանգչած հրաբուխները...». Արթուր Դանիելյան
24000:30«Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում»․ քաղաքագետ
19700:00«ՀՀ-ում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը Մոսկվան է». Նարինե Մկրտչյան
193Երեկ, 23:36«Եկել եմ ինձ համար մի շատ կարևոր բան ասեմ». Վիլեն Գաբրիելյան
223Երեկ, 23:24