Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար

1154
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 21:30
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառով վնասը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Informburo.kz պարբերականը՝ վկայակոչելով երկրի գործարարների ազգային պալատին:

«Հունվարի 7-ի՝ ժամը 21: 00-ի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության տասը շրջաններում վնասվել է բիզնեսի 848 սուբյեկտ և 1021 օբյեկտ, այդ թվում՝ Ալմաթիում՝ 789 սուբյեկտ և 950 օբյեկտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ Գործարարների ազգային պալատի՝ վնասի մոտավոր չափը մոտ 87,2 միլիարդ տենգե է (մոտ 200 մլն դոլար), որից 85,8 միլիարդը Ալմաթիում: