Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նազարբաևն ու դուստրերը լքել են Ղազախստանը

1439
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 20:42
Նազարբաևն ու դուստրերը լքել են Ղազախստանը

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։ Այս մասին հայտնում է ղազախական Orda.kz-ն։

Ըստ Orda-ի՝ երկրում է մնացել Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր եղբայրը՝ Բոլաթը։ Առաջին նախագահի դուստրերի ընտանիքները նույնպես հեռացել են։

«Հատկանշական է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր ո՛չ պաշտոնական իշխանությունները, ո՛չ պետական ​​հեռուստաալիքներն ու լրատվամիջոցները չեն նշում Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները, չի խոսվում նույնիսկ, թե որտեղ են նրանք և ինչ է պատահել նրանց հետ: Մենք տեղեկություններ ունենք, որ առաջին նախագահը և նրա դուստրերը ընտանիքներով լքել են Ղազախստանը: Երկրում մնում է միայն ավագ եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը», - ասել է հրատարակության գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ղազախստան սկսել էին ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Հայաստանի և Տաջիկստանի զինված ուժերը։