Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ

1217
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 19:48
Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական ​​աշխատանքային կապ է պահպանում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

Նշվում է, որ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը փակ կապի ուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների իր գործընկերների, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը:

«Քննարկված բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։