Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Փախուստի մեջ գտնվող բանկիրն իրեն անվանել է Ղազախստանում «բողոքի ցույցերի առաջնորդ»

1050
Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 14:48
Փախուստի մեջ գտնվող բանկիրն իրեն անվանել է Ղազախստանում «բողոքի ցույցերի առաջնորդ»

Reuters-ին տված հարցազրույցում փախուստի մեջ գտնվող բանկիր Մուխթար Աբլյազովը հայտարարել է, որ Ղազախստանում ընդդիմության և բողոքի ցույցերի առաջնորդն ինքն է: Նա ասել է, որ «Ալմաթիի ցուցարարներն ամեն օր իրեն հարցնում են՝ ինչպես գործել»: Ղազախ բանկիրը նաև նշել է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի ղեկավարի «ժամանակավոր կառավարությունը»: Աբլյազովը հավելել է, որ դրամական միջոցներ չի ստացել Արևմուտքից՝ ցույցերը համակարգելու համար: