Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, Հայաստանն է». Ատոմ Մարգարյան

655
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 12:00
«Միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, Հայաստանն է». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելու ոչ մի հիմք չկա. ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը միանշանակ ու աներկբա արձանագրել է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն՝ ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Ինչպես տեսնում ենք, այն որոշումը, որի համաձայն, այսպես կոչված, ՀԱՊԿ «խաղաղապահ ուժեր» կուղարկվեն Ղազախստան ոչ մի իրավական հիմք չունի։ Եթե իշխանությունը կորցնող Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարում է, թե իր երկիրն արտաքին ագրեսիայի է ենթարկվել, ապա թող նշի այն երկիրը (կամ՝ «երկրների խումբը»), որը կատարել է դա, ու արձանագրի դա ... գրավոր։ Իրականում նման բան չկա, Ղազախստանում զանգվածային սոցիալական բունտի ֆոնին տեղի են ունենում միջկլանային, մաֆիոզ խմբավորումների միջև բախումներ, որոնք, անշուշտ, արտաքին ինչ-ինչ կենտրոննների ուղղորդումներ ունեն։ Ավելի պարզ՝ տեղի է ունենում Ղազախստանում տասնամյակների ընթացքում Նազարբաևի ստեղծած գողապետության փլուզում ու նման խժդժություններն անխուսափելի են։

Ավելին, ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, որն արտաքին ագրեսաիայի է ենթարկվել, դա Հայաստանի Հանրապետությունն է, ագրեսորը՝ Ադրբեջանը, ու առ այսօր ՀՀ սահմանները խախտված են ու թուրքը դուրս չի եկել ՀՀ սահմաններից։ Ու միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, դա Հայաստանն է։

Լավ, ենթադրենք ՀՀ իշխանության վարքագիծը պարզ է, նա այլ ելք չունի ու ստիպված է կատարել Մոսկվայի հրահանգները։ Այդ դեպքում ի՞նչ են մտածում խորհրդարանում «ընդդիմություն խաղացող» քաղաքական ուժերը։ Կրկնում եմ՝ որևէ հիմք չկա ՀՀ սահմաններից որևէ զինվոր դուրս բերելու»։

Աղբյուրը`   Ատոմ Մարգարյան