Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

703
Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 14:18
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը ծրագրվում է անցկացնել Թուրքիայում, փոխանցում է Daily Sabah-ը:

Հիշեցնենք՝ այս ձևաչափով առաջին հանդիպումը տարեվերջին էր՝ Մոսկվայում, որին մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները: Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի երկրորդ հանդիպմանը: Ջանջգավան, սակայն, այսօր հայտարարել է, որ Վրաստանը Թուրքիային ու Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանին՝ պատմական բարեկան հարևան, «մինչդեռ Ռուսաստանն այն երկիր է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է նա: