Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման

1710
Երեքշաբթի, 04 հունվարի, 2022 թ., 10:12
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման, հայտնում է ТАСС-ը: Նրանք անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: