Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Իրանում կոչ են արել՝ ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Սուլեյմանիի սպանության համար

1068
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 15:06
Իրանում կոչ են արել՝ ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել Սուլեյմանիի սպանության համար

Ղասեմ Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի կապակցությամբ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին կոչ է արել՝ ԱՄՆ-ին և Իսրայելին պատասխանատվության ենթարկել իրանցի գեներալի սպանության համար: Ռավանչիի խոսքով՝ Սուլեյմանին կարևոր դեր է խաղացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ուստի նրա սպանությունը «մեծ նվեր» էր ԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների համար. «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր կանոնադրային պարտավորությունները և պատասխանատվության ենթարկի Միացյալ Նահանգներին ու Իրանին՝ այդ ահաբեկչության ծրագրման և կատարման համար»: