Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռուդենկոն՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

883
Երկուշաբթի, 03 հունվարի, 2022 թ., 12:42
Ռուդենկոն՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին:
«Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է:
2021 թվականի հունվարի 11-ին Մոսկավայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ: Այս շրջանակում լուրջ աշխատանք է տարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ»,- ասել է ռուս պաշտոնյան:

Ռուդենկոյի խոսքով՝ ներկայում «հղկվում է միասնական փաթեթը»: