Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի կառավարության համար Թուրքիան այլևս թշնամի չէ». Նաիրի Հոխիկյան

1251
Ուրբաթ, 31 դեկտեմբերի, 2021 թ., 13:42
«Հայաստանի կառավարության համար Թուրքիան այլևս թշնամի չէ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է. «Հայաստանի կառավարության համար Թուրքիան այլևս թշնամի չէ։ Պաշտոնապես հանեցին նաև թուրքական ապրանքը Հայաստան բերելու արգելքը։ Բնական է․ չէ՞ որ դա էլ մտնում է 2019-ի հունվարյան պայմանավորվածության մեջ՝ Շուշին հանձնելուց հետո 2 տարվա ընթացքում Թուրքիայի սահմանները բացել, 5 մլրդ դոլար թուրքական ներդրում բերել, ռուսական զորքը հանել և հայ-թուրքական միասնական կոոպերացիաներ ստեղծել։ Թուրքական փափուկ ներխուժում։
Սցենարը ճիշտ ժամանակագրական հերթականությամբ իրագործվում է, բայց միշտ չէ, որ բեմադրողները կարողանում են մինչև ճանապարհի վերջ հասնել։ Չեն հասնում, սցենարն էլ փոխվում է և գնում այլ ուղղությամբ։
Հայաստանը վիլայեթ չի դառնա, Արցախը չի հայաթափվի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան