Բայդեն-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ նախագահները հանդես են եկել նախազգուշացումներով. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն»-ն անդրադարձել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցին: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական խզման։ Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների, հինգշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ նման պատժամիջոցները «մեծ սխալ» կլինեն։ Ի պատասխան Պուտինի նախազգուշացումներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, թե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժման: Հիշեցնենք, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի խնդրանքով: Հեռախոսազրույցի նպատակը Ուկրաինայի արևելյան սահմանի շուրջ լարվածությունը թուլացնելու վերջին փորձն է, քանի որ այստեղ են կուտակվել ռուսական բանակի ավելի քան 100,000 թվակազմով ուժեր: Զորքերի տեղակայումն անհանգստություն է առաջ բերել Արևմուտքում, և ԱՄՆ-ը սպառնում է Պուտինին աննախադեպ պատժամիջոցներով: Ռուսաստանը հայտարարում է, թե չի պատրաստվում ներխուժել այդ երկիր, և որ զորքերն այնտեղ են զորավարժությունների համար: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ երկու նախագահների միջև զրույցի հնչերանգները եղել են «լուրջ և առարկայական»: «Նախագահ Բայդենը կրկնել է, որ այս երկխոսություններում բովանդակային առաջընթաց կարող է լինել միայն դեէսկալացիայի պայմաններում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։ «Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը որևէ ժամանակ ներխուժում իրականացնի դեպի Ուկրաինա»,- հավելել է Փսաքին: ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել հաջորդ ամիս Ժնևում, և Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը կոչ է արել իր ռուս գործընկերոջը հետամուտ լինել դիվանագիտական լուծմանը»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00