Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բայդենին, Օբամային, Ցուկերբերգին սպանել ցանկացող տղամարդուն ձերբակալել են

2563
Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 14:36
Բայդենին, Օբամային, Ցուկերբերգին սպանել ցանկացող տղամարդուն ձերբակալել են

ԱՄՆ իշխանություններն Այովա նահանգում ձերբակալել են զինված տղամարդուն, ով մտադիր է եղել սպանել Բայդենին, Օբամային և Ցուկերբերգին, հայտնում է NBC-ն:

Նշվում է, որ սուպերմարկետի 25-ամյա աշխատակից Կաուչուա Բրիյոն Սյունն այժմ գտնվում է բանտում: Նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն: Հայտնի է, որ Սյունը տնից դուրս է եկել դեկտեմբերի 18-ին՝ Սպիտակ տուն ուղևորվելու մտադրությամբ:

Քննիչներին նա ասել է, որ կազմել է «չար մարդկանց ցուցակ, որոնց պատրաստվում է սպանել»: Ավելին, հայտնել է, որ բանտից դուրս գալուց հետո ամեն ինչ անելու է՝ «ծրագիրն իրագործելու համար»: