Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին

2114
Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 12:06
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին, ասված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի էջում:

«Կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում»,- նշված է գրառման մեջ: