Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժումը, նոյեմբերի 16-ի միջադեպը ավելի են ընդգծում անվտանգային խնդիրները»․ վարչապետ

862
Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 11:24
«Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժումը, նոյեմբերի 16-ի միջադեպը ավելի են ընդգծում անվտանգային խնդիրները»․ վարչապետ

«2021 թվականի արտաքին միջավայրում շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ»,- այսօր Կառավարության տարեվերջյան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսից սկսած՝ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- նշեց վարչապետը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը։