Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Տեսնում եմ հնարավորություն դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկել». ՀՀ երկրորդ նախագահ

734
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 12:18
«Տեսնում եմ հնարավորություն դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկել». ՀՀ երկրորդ նախագահ

«Այս իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում բոլորի համար պարզ է. արժե՞ փորձել չեզոքացնել այդ վտանգն ու այլ ճանապարհով գնալ, թե՞ չարժե. երկընտրանքը սրա մեջ է: Արդեն պարզ է՝ սրանք ուր են մեզ տանում: Մենք թո՞ւյլ ենք տալիս սա անել, թե՞ ոչ. ելակետը սա՛ պետք է լինի»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավարը: «Ես տեսնում եմ հնարավորություն դիվանագիտական ակտիվ աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան փրկել. այո՛, բարդ է լինելու, բայց որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել, նաև կարգավիճակի մասով»,- հավելել է Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը չի էլ փորձելու դա անել: