Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Գագիկ Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը. «Հրապարակ»

871
Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 10:18
Գագիկ Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու: Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսևորեց՝ չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, և այլևս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:

Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել՝ առաջիկա ընտրություններին որեւէ կերպ չմասնակցել եւ պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»:

Մանրամասները՝ թերթի համարում: