ՌԴ դատարանը Google-ին տուգանել է 98 միլիոն դոլարով. հաջորդը Facebook-ն է
![]() Մոսկվայի դատարանն այսօր Alphabet's Google ընկերության նկատմամբ սահմանել է 7 միլիարդ 200 միլիոն ռուբլու տուգանք, ինչը հավասար է մոտ 98 միլիոն ԱՄՆ դոլարի: Տագանսկի շրջանի թիվ 422 տեղամասի հաշտարար դատավորը նման վճիռ է կայացրել, պատճառաբանելով, որ ամերիկյան ընկերությունը հրաժարվել է իր էջերից հեռացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված տեղեկատվությունը: Դատարանը հայտարարել է, որ Google ընկերությունը վարչական իրավախախտում է կատարել և պետք է տուգանվի: Այս տարեսկզբից Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», կազմել է արգելված տեղեկությունները Google-ի կողմից չհեռացնելու հարցով 16 արձանագրություն: «Ռոսկոմնադզորը» նմանօրինակ որոշում է պատրաստում նաև Facebook ընկերության նկատմամբ: Դատարանն, ըստ օրենքի, ինքնուրույն է հաշվարկում տուգանքի չափը՝ հիմք առնելով ընկերության տարեկան եկամուտը: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ Google-ի ռուսաստանյան ներկայացուցչության ֆինանսական միջոցների տարեկան շրջանառությունը 2020 թվականին գերազանցել է 85 միլիարդ ռուբլին: Տուգանքը կարող է կազմել խախտում կատարած ընկերության տարեկան եկամուտի մեկ քսաներորդից մինչև մեկ տասներորդ մասը: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
