Իրականում քանի՞ մարդ է մահացել կորոնավիրուսից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը դեռևս չի ամփոփել, թե կորոնավիրուսից իրականում քանի մարդ է մահացել։ Այս մասին ասաց նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։ «Նոր տարուց հետո նոր կներկայացնենք, այս պահին դեռ ամփոփում ենք»,- ասաց նա։ Նշենք, որ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 2-ին էր հանձնարարություն տվել նախարարին, իսկ հարցը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել: Հիշեցնենք, որ ծառայողական քննության ավարտից հետո, վարչապետի հանձնարարությամբ, հարցը նաև Գլխավոր դատախազությունում կքննվի: Թե ինչով է զբաղված Ավանեսյանի մատնանշած աշխատանքային խումբը, թերևս միայն իրենք կիմանան։ Հստակ է, որ դրա կատարած աշխատանքի արդյունքն արդեն ամիսներ շարունակ որևէ մեկի տեսանելի չէ»: |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
