TikTok-ը առաջ է անցել Google-ից՝ դառնալով ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը
![]() TikTok-ը դարձել է 2021-ի ամենաայցելվող ինտերնետ-ռեսուրսը: Այս մասին են վկայում ամերիկյան Cloudflare ընկերության տվյալները: Վերջինիս կազմած վարկանիշում TikTok-ը շրջանցել է Google-ին իր բոլոր ծառայություններով՝ որոնում, փոստ, քարտեզներ, նորություններ և այլն։ Սոցցանցը, որտեղ օգտատերերը դիտում և տեղադրում են կարճ տեսանյութեր, սեպտեմբերին առաջին տեղն է զբաղեցրել տրաֆիկի ծավալով և դրանից հետո չի լքել վարկանիշի առաջին հորիզոնականը։ Անցյալ տարի այս սոցցանցը համաշխարհային թրաֆիքի ցուցանիշով երկրորդն էր Google-ից հետո։ Աշխարհի ամենաշատ այցելվող կայքերի ցանկն այս տարի ունի հետևյալ տեսքը. 1. TikTok.com. 2. Google.com. 3. Facebook.com. 4. Microsoft.com. 5. Apple.com. 6. Amazon.com. 7. Netflix.com. 8. YouTube.com. 9. Twitter.com. 10. WhatsApp.com. Instagram-ն այս տարի չի ներառվել աշխարհի ամենահայտնի ռեսուրսների տասնյակում, թեև անցյալ տարի այն զբաղեցրել է համաշխարհային վարկանիշի իններորդ հորիզոնականը։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
