Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Բայդենին հաճոյանալու համար. #Вloomberg
![]() Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ, ինչպես նաև խոսել էր Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին: Bloomberg-ը մանրամասներ է ներկայացրել այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին: «Հոկտեմբերին՝ Հռոմում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը»,- գրել է պարբերականը՝ հավելելով, որ տեղեկությունն ստացել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից: «Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային բարելավել հարաբերությունները Վաշինգթոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ»,- նշված է հոդվածում: Bloomberg-ը հոդվածը վերնագրել է «Թուրքիան փորձում է կարգավորել Հայաստանի հարաբերությունները՝ Բայդենին հաճոյանալու համար»: |
«Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին»․ Թագուհի Թովմասյան
1920:42«Դիմում եմ ոստիկանապետին»․ Իշխան Սաղաթելյան
3320:36«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2,6 մլրդ դրամ պարգևավճար»․ Իշխան Սաղաթելյան
3420:06««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5820:00ԱԺԲ-ն դիմում է ՀՀ-ում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին
5419:30«Արթուր Գալեյանն ինքնակամ է ներկայացել բաժին»․ Ն․ Հոխիկյան
5719:12