Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

763
Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 10:36
Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Արարատի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 45-50 տարեկան կին է: