Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.

Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից». «Փաստ»

219
Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 10:00
Դժգո­հում են իրենց ստա­ցած «փշրանք­նե­րից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Թերթի ունեցած տեղեկություններով, լուրջ դժգոհություններ են հասունանում իշխող թիմի շարքերում, ընդ որում՝ խոսքը ոչ միայն շարքային կազմի մասին է, ուր դժգոհություններն ու մտահոգությունները տևական ժամանակ առկա են, այլ նաև, այսպես կոչված, «միջին օղակներում»:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ դժգոհությունները հատկապես կապված են նրա հետ, որ այն, ինչ կատարվում է իրենց թիմում, շատ անարդար է: Բանն այն է, որ, շատ քպ-ականների կարծիքով, «վերին» օղակները լիարժեք վայելում են կյանքը, մինչև «յոթ պորտ» ապահովվում են, «փայ են մտնում» շահութաբեր ոլորտներում, մենաշնորհներ են հաստատում, այնինչ իրենց «փշրանքներ» են շպրտում, ասենք, պարգևավճարների տեսքով:

Թերթի զրուցակիցներից մեկն ասում էր, որ դժգոհողները նշում են, թե հանրության թուքումուրն իրենք են ուտում, Նիկոլ Փաշինյանի համար ամենօրյա ռեժիմով «դոշ են տալիս», բայց արդյունքում, կարելի է ասել, բան չեն ստանում: Ըստ տեղեկությունների, ներսում ակնարկներ կան «ընդհանուր կաթսայի» անհրաժեշտության ու թիմում «սոցիալական արդարության» ապահովման հետ կապված:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում